ԱԺ–ում ՔՊ խմբակցության խնդրանքով հայտարարվել է 20 րոպե ընդմիջում։
Քվեարկության էր դրվելու ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխությունների նախագիծը, որի ընդունման համար անհրաժեշտ է պատգամավորների ընդհանուր թվի 3/5-րդը։
ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը 20 րոպե ընդմիջում խնդրեց։
Նշենք, որ այսօրվա նիստին գրանցվել է 97 պատգամավոր։