ԵՄ դիտորդական առաքելությունը օպերատիվ գրասենյակ է բացել Իջևանում
Քաղաքական
12 Սեպտեմբերի, 14:04
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունն այսօր գրասենյակ է բացել Տավուշի մարզկենտրոն Իջևանում։ Այս մասին տեղեկանում ենք առաքելության «X»-ի էջում արված հրապարակումից։
Բացմանը ներկա են եղել ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը, ՀՀ Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսը, պաշտպանության փոխնախարար Հրաչյա Սարգսյանը և Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը։
Ընդգծենք, որ սա ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության հինգերորդ օպերատիվ գրասենյակն է. մինչ այս գրասենյակներ են բացվել Մարտունի, Ջերմուկ, Գորիս և Կապան քաղաքներում։
Հետևեք մեզ Telegram-ում