ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հայտարարել է, թե Հայաստանի իշխանություններն անկախ ամեն ինչից պետք է շնորհավորեին Արցախի նորընտիր նախագահին։
«Իրենք վախենում են իրենց միջազգային պայմանավորվածություններից»,- ասել է նա։ Ըստ Օհանյանի, համարձակ ղեկավարները կշնորհավորեին նման դեպքերում։
«ՀՀ իշխանությունները ձեռքերը լվացել են Արցախից, զրոյացրել են Արցախի անվտանգության հարցով հանձնառությունը:
Այս պայմաններում Արցախը պետք է ավելի ինքնուրույն ու ազատ գործոն դառնա, որ կարողանա միջազգային հարաբերություններում իր շահերը թելադրի Ադրբեջանին»,- ասել է նա՝ հավելելով, որ Ադրբեջանի վրա այսօր ազդելու միակ հնարավորությունը միջազգաին հարթակներն են: