Քաղաքական

Սեյրան Օհանյանը կոչ է արել ՌԴ իշխանություններին գործուն և արդյունավետ քայլեր ձեռնարկել

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հայտարարությունների ժամին հայտարարել է, թե հայ ժողովրդի մի էական հատված ղարաբաղյան հակամարտության արդար կարգավորումը և թյուրքական երկու հարևան պետությունների հետ խաղաղ համակեցությունը պայմանավորում է Ռուսաստանի ակտիվ ներգրավմամբ։ 

Հետևաբար, ըստ նրա, անհասկանալի և անընդունելի է տարածաշրջանում Ռուսաստանի այսօրվա չեզոք, կառուցողական, միջնորդական քաղաքականությունը: Նա նաև նշել է, որ Հայաստանի իշխանությունները պարտավոր են վերադառնալ ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի պաշտպանության հանձնառությանը. «Նրանք պարտավոր են դադարեցնել Հայաստանում հակառուսական տրամադրությունների տարածումը և խրախուսումը, պատրաստ լինել ինքնուրույն լուծել երկրի առջև ծառացած խնդիրները՝ մեղքն ուրիշի վրա գցելու փոխարեն: Հայ ժողովուրդը ի վիճակի է դա անելու»,- ասել է նա:

«Հայաստան» խմբակցության ղեկավարը Ռուսաստանի իշխանություններին կոչ է արել հավատարիմ լինել տարածաշրջանում պատմականորեն ստանձնած անվտանգության հանձնառությանը։

Ըստ նրա՝ ՌԴ-ն պետք է գործուն ու արդյունավետ քայլեր ձեռնարկի՝ ապահովելու Լաչինի միջանցքում մարդկանց և բեռների անխոչընդոտ երկկողմանի տեղաշարժը: