ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանն արձագանքել է ՊՈւ խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի՝ արյամբ փոփոխությունների մասին հայտարարություններին․
«Նա չխորշեց հանդես գալ բռնության կոչով՝ ասելով, որ արյամբ է փոխվելու Երևանը։ Պարոն պատգամավոր, ո՞ւմ արյամբ եք պատրաստվում փոփոխություն անել։ Արդյո՞ք Հայաստանի քաղաքացին ձեզ համար ռեսուրս է ընդամենը՝ ձեր անձնական շահերն ու նկրտումներն իրականություն դարձնելու»,- ասաց նա։
Ըստ Վարդանյանի՝ կեղտոտ ջրում ձուկ որսալու գործելաոճը հասկանալի է. «Բանաձևի արդյունքում մանդատ շահած պատգամավորը գուցե չի հասկանում քաղաքացու և իր կրած մանդատի միջև կապը»,- ասաց նա