Քաղաքական

«Լավրովն անընդհատ ուզում է մեր երկիրը տանել կործանման». ՔՊ պատգամավոր

«Լավրովն անընդհատ ուզում է մեր երկիրը տանել կործանման». ՔՊ պատգամավոր

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Գուրգեն Մելքոնյանն ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է հարցին, թե ինչու վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահի հետ հեռախոսազրույց չի ունեցել այն դեպքում, երբ բոլոր գերտերությունների ղեկավարների հետ խոսել է։

Մելքոնյանը հիշեցրել է, որ մի քանի անգամ Հայաստանը դիմել է ռազմավարական դաշնակցին և աջակցություն չի ստացել, դրա համար էլ արդեն իմաստ չկա նրանց դիմելու․

«Պատճառն այն է, որ արդեն մի քանի անգամ մեր երկրի դեմ էսկալացիա է տեղի ունեցել, մենք դիմել ենք։ Ո՛չ ՀԱՊԿ-ն է արձագանքել, ո՛չ էլ մեր դաշնակից պետությունը: Ասել են, որ դրանք սահմանային կռիվներ են: Արդեն իմաստ չկա իրենց դիմելու, զանգելու: Բոլոր ժամանակներում էլ Լավրովն ինչ-որ բան ասել է, իր ասածը չենք վերցնում որպես հիմք: Լավրովն անընդհատ ուզում է մեր երկիրը տանել կործանման: Իր ծրագրերը տեսե՞լ եք, որ հայանպաստ են, այսպես կոչված լավրովյանը»,- ասել է նա՝ հավելելով, որ »ՌԴ-ն միշտ մեր տեղը որոշել է, մեզ ասել, թե ուր պետք է գնանք»։ Նա նշել է, որ Հայաստանը պետք է հույսը դնի իր վրա։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական