Քաղաքական

«Ռիսկային է». ընդդիմադիր պատգամավորը՝ հայ-ռուսական հարաբերությունների մասին

«Ռիսկային է». ընդդիմադիր պատգամավորը՝ հայ-ռուսական հարաբերությունների մասին

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն անդրադարձել է հայ-ռուսական հարաբերություններին։ Նրա խոսքով՝ ակնհայտ է, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները խիստ լարված են։ Նա ՌԴ-ի հետ հարաբերությունների վատթարացումը Հայաստանի համար ռիսկային քայլ է որակել․

«Վարել նման քաղաքականություն այն դեպքում, երբ Արցախում 120 հազար ֆիզիկական գոյությունը պայմանավորված է ռուսական կողմի ներկայությամբ, դա բավականաչափ ռիսկային է։ Հայաստանի ղեկավարության հայացքն ուղղված է դեպի արևմուտք, որտեղ չկա ոչ միայն անվտանգության աղբյուր, այլ նաև կա Թուրքիա։

Արտաքին այլ դերակատարների մեջ չկա մեկը, որը պատրաստակամություն հայտնի զինված զորախումբ ուղարկել տարածաշրջան՝ ապահովելու Հայաստանի սահմանների պաշտպանությունը և Արցախի հայության անվտանգությունը»,- ասել է նա լրագրողների հետ ճեպազրույցում։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական