Բեռլինը լրացուցիչ 2 մլն եվրո կհատկացնի Կարմիր խաչի միջազգային կոմիտեին Լեռնային Ղարաբաղի համար: Այս մասին տեղեկացնում է Հայաստանում Գերմանիայի դեսպանատունը։
«Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը շատ լարված է։ Ուստի Գերմանիան ԿԽՄԿ-ին լրացուցիչ 2 միլիոն եվրո է տրամադրում տարածաշրջանում նրա մարդասիրական առաքելության համար: Կարևոր է, որ օգնությունը հասնի հիմա, այդ իսկ պատճառով մենք պարտավորվել ենք բացել մարդասիրական հասանելիությունը»,- ասվում է դեսպանատան «X»-ի էջում տարածված հաղորդագրության մեջ։
The humanitarian situation in #NagornoKarabakh is very tense. Germany is therefore providing the @ICRC with additional 2 million euros for its life-saving work in the region. It is important that the aid arrives now, which is why we are committed to open humanitarian access. https://t.co/q5HxIowIJN
— German Embassy Yerevan (@GERinArmenia) September 11, 2023