ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հայտարարել է, թե այսօր Հայաստանի ԱԺ-ն կարող էր առաջին կետով քննարկել ԼՂ նախագահ Սամվել Շահրամանյանի ընտրության հետ կապված շնորհավորանքի ուղերձ հղելու հարցը։
Ըստ Մանուկյանի՝ շատ պատասխանատու փուլում է նորընտիր նախագահն ստանձնում պաշտոնը, երբ ռազմաքաղաքական, հումանիտար և ներքին կյանքը լարված է. «Արցախում ընտրված նախագահից հայ ժողովուրդն ակնկալում է վճռականություն, որոշում կայացնելու ունակություն, հանրությանը համախմբելու կարողություն և մարտահրավերներին դիմակայելու ունակություն ու կամք»։