Քաղաքական

«Էսկալացիայի ռիսկը առկա է, սակայն պետք է ձեռնարկենք քայլեր, որ ռազմական մեծ գործողությունների չհասնի». փոխնախարար

«Էսկալացիայի ռիսկը առկա է, սակայն պետք է ձեռնարկենք քայլեր, որ ռազմական մեծ գործողությունների չհասնի». փոխնախարար

ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանն անդրադարձել է սահմանային լարվածությանը։ Նա նշել է, որ ՊՆ-ն սահմանին ադրբեջանական կուտակումների մասին տեղեկատվություն հայտնել է, նաև հորդորել է հետևել պաշտոնական լրահոսին։ 

Դիտարկմանը, թե տեսանյութեր կան, որ հակառակորդը հարձակողական զենքեր է կուտակում սահմանին, փոխնախարարն ասել է. «Ես մասնագիտական առումով չասեմ, այնտեղ պարզ երևում է, և հրետանային միջոցներ են, կարծես, մի շարք ռազմական տեխնիկա է: Այդ մասին խոսվել է: Ավելորդ չեմ ցանկանում ևս մեկ անգամ դրա մասին խոսել: Միայն կհորդորեմ մեր տեղեկատվությանը հետևեք, մենք պարբերաբար որոշակի սրումների կամ անգամ փոքր հրաձգային զենքից կրակի դեպքում անմիջապես տեղեկատվություն ենք տրամադրում: ՊՆ-ն իր իրավասության շրջանակներում, բնականաբար, քայլեր ձեռնարկում է տարածաշրջանում իրավիճակը չապակայունացնելու և ընդհանուր իրավիճակի վրա որևէ կերպ բացասական ազդեցություն չունենալու իմաստով: Մեր տարածաշրջանն այնպիսին է, որ էսկալացիայի ռիսկը առկա է, սակայն մենք, որպես պետություն, պետք է ձեռնարկենք քայլեր, որպեսզի բանը էսկալացիային, առհասարակ, ռազմական մեծ գործողությունների չհասնի»:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական