Քաղաքական

Ուկրաինան հերթական անգամ իր աջակցությունն է հայտնում Ադրբեջանի ինքնիշխանությանը. Ուկրաինայի ԱԳՆ

Ուկրաինայի ԱԳՆ-ն դատապարտել է Արցախում նախագահի ընտրությունը` իր աջակցությունը վերահաստատելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը։

«Դա հակասում է միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին: Ուկրաինան հերթական անգամ իր աջակցությունն է հայտնում Ադրբեջանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում և հանդես է գալիս ղարաբաղյան հակամարտության քաղաքական-դիվանագիտական ճանապարհով կարգավորման օգտին»,-նշվում է գերատեսչության հայտարարության մեջ: