Քաղաքական

«Սա Հայաստանի սուվերեն որոշումն է». Խանդանյանը՝ ԱՄՆ հետ զորավարժությունների անցկացման մասին

«Սա Հայաստանի սուվերեն որոշումն է». Խանդանյանը՝ ԱՄՆ հետ զորավարժությունների անցկացման մասին

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հայ-ռուսական հարաբերությունները լարված չի գնահատում․

«Ես հայ-ռուսական հարաբերությունները լարված չէի գնահատի, ես փաստերն եմ արձանագրում, և դրանք արձանագրվել են ոչ միայն այսօր, այլև երեկ և նախորդ ամիսներին»,- ասել է նա։ 

Անդրադառնալով ռուսական կողմի հայտարարությանը, թե իրենց համար մտահոգիչ է հայ-ամերիկյան զորավարժությունների անցկացումը, Խանդանյանն ասել է. «Դա Հայաստանի սուվերեն որոշումն է։ Ես հասկանում եմ, որ տարբեր կողմեր կարող են անհանգստություններ ունենալ, դժգոհություններ հայտնել, բայց սա Հայաստանի սուվերեն որոշումն է: Սրանք խաղաղապահի ծառայություններում հայ-ամերիկյան փոխգործակցությունը բարելավելուն ուղղված զորավարժություններ են, որոնք պետք է տեղի ունենան հաջորդ շաբաթ: Սա արդյունք է հայ-ամերիկյան խորացող հարաբերություններին»:

Հարցին՝ զորավարժություններ անցկացնելու որոշումից առաջ եղե՞լ է քննարկում ռուսական կողմի հետ, նա նշել է. «Չունեմ տեղեկություն․ գուցե եղել են»:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական