Քաղաքական

«Քննադատում ենք ՀԱՊԿ-ին, բայց դուրս գալու հարց այժմ մեր օրակարգում չկա». ԱԳ փոխնախարար

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է հայ-ռուսական հարաբերություններին։ 

«Գիտեք, լարվածության մասին դժվար է մեկնաբանել, Ռուսաստանի հետ ընթանում են աշխատանքային հարաբերություններ, ինչպես միշտ է եղել՝ բոլոր գործընկերների հետ ունենում ենք տարաձայնություններ, քննարկումներ, բայց չի նշանակում, որ կարելի է դա մեկնաբանել որպես լարվածություն»,- ասել է նա։ 

Ըստ Հովհաննիսյանի, տարբեր հարցերի շուրջ աշխատանքային կարգով քննարկումներ են գնում ռուսական կողմի հետ։

Հարցին՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու ծրագիր օրակարգում կա՞՝ փոխնախարարն արձագանքեց. «Մենք քննադատում ենք ՀԱՊԿ-ին մի շարք հարցերի հետ կապված, բայց այժմ այդ հարցը մեր օրակարգում չէ»։