Շաբաթ, 23 Սեպտեմբերի 2023

Երևան 16 ℃

Рус Eng

«ՄԱԿ ԱԽ երկրները պետք է լրջագույն միջոցներ ձեռնարկեն նոր պայթյունը կանխելու համար». վարչապետ

Քաղաքական

7 Սեպտեմբերի, 11:21

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե Ադրբեջանը մտադիր է ԼՂ-ի և Հայաստանի դեմ ռազմական սադրանք ձեռնարկել․

«Իրավիճակն այնպիսին է, որ միջազգային հանրությունը, ՄԱԿ ԱԽ երկրները պետք է լրջագույն միջոցներ ձեռնարկեն մեր տարածաշրջանում նոր պայթյունը կանխելու համար»,- ասել է նա։

Վարչապետը նաև ընդգծել է ՀՀ հավատարմությունը 2021թ. դեկտեմբերի 14-ին Բրյուսելում, 2022թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում և 2023թ. մայիսին Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածություններին, ինչպես նաև՝ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարարությանը։

Ըստ վարչապետի՝ ԼՂ հայության իրավունքների և անվտանգության հասցեագրման համար Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը միջազգային մեխանիզմի շրջանակներում և Լաչինի միջանցքի ապաարգելափակումն էական է։

«Հայաստանը պատրաստ է և ցանկանում է խաղաղության և հարաբերությունների կարգավորման պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ, և մենք մեր հավատարմությունն ենք արտահայտում խաղաղության օրակարգին»,- ասել է նա։

Հետևեք մեզ Telegram-ում
Գոռ Մադոյան

Ինչո՞ւ է ձախողվել ուկրաինական կտրուկ հակահարձակումը․ ի՞նչ սպասել

Արման Գալոյան

Ժամանակի գործոնը քաղաքականության մեջ. կամ ինչպես է փոխվում հռետորաբանությունը