Կառավարությունը շուրջ 8 մլրդ 388 մլն դրամ (17,380,800.0 ֆունտ ստերլինգ) կհատկացնի Լոնդոնի կենտրոնում 5 հարկանի շենք ձեռք բերելու համար։ Այն նախատեսված է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանության համար։ Կառավարության որոշման նախագիծն ընդգրկված է վաղվա օրակարգում։
Ըստ հիմնավորումների, Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանությունը 1992 թ.-ից ի վեր տեղակայված է Լոնդոնի Հայ տան կողմից տրամադրված շենքում, որը դեսպանությանը տեղեկացրել է 2024 թվականին տարածքը ազատելու անհրաժեշտության մասին:
Տվյալ շինությունում ՀՀ դեսպանությունը զբաղեցնում է երկու փոքր սենյակ, ինչը մշտապես զգալիորեն սահմանափակել է դեսպանության աշխատանքային հնարավորությունները:
Շենքը ձեռք է բերվելու սեփականության իրավունքով: Այն ունի պատմամշակութային գրանցում, գտնվում է Լոնդոնի ամենաներկայանալի վայրերից մեկում, կազմված է 5 հարկից (նկուղայինով՝ 6), ունի ընդունելության սրահ: