ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանն անդրադարձել է Լաչինի միջանցքը և Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհը միաժամանակ բացելու առաջարկներին։
«Լաչինի միջանցքը պետք է բացվի համաձայն ՄԱԿ-ի արդարադատության դատարանի երկու որոշումների, որոնք Ադրբեջանի կողմից մինչ օրս չեն կատարվել: Բացի դրանից եղել են բազմաթիվ ուղերձներ միջազգային կազմակերպությունների, տարբեր պետությունների կողմից, ԵՄ անդամ երկրների կողմից,ՄԱԿ-ի ԱԽ երկու արտահերթ նիստերի ժամանակ ՄԱԿ ԱԽ անդամ պետությունների կողմից: Մինչ այս պահը Ադրբեջանը ապակառուցողական քաղաքականություն է վարում, արհամարհում է միջազգային հանրության ուղիղ կոչերը»,- ասել է նա՝ հավելելով,- «Ադրբեջանի կողմից նման քայլերը մեզ հիմք են տալիս ունենալ կասկածներ, որ Ադրբեջանը ԼՂ-ում փորձում է էթնիկ զտումներ իրականացնել, իսկ նման պարագայում միջազգային հանրությունը շատ հստակ պարտավորություններ ունի ցեղասպանությունների կանխարգելման կոնտեքստում»: