«ՄԵնք չպետք է սև ու սպիտակ գնահատական տանք այս կամ այն գործընկերոջ գործողություններին կամ աջակցության որակին»,- հայտարարել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ պետք է խորը վերլուծել և հասկանալ, թե ինչ դերակատարների ու գործողությունների պակաս կա. «Այդ իմաստով, կարծում եմ, պետք է քննարկել, հասկանալ՝ ի՞նչ հավելյալ երաշխիքներ կան, որ հնարավոր է կիրառել, որպեսզի նման միջադեպերը բացառվեն»։