Քաղաքական

«Երասխից Հորադիզ երկաթգծի ենթակառուցվածք ունենալը շատ լավ լուծում է Հայաստանի համար». Մհեր Գրիգորյան

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն անդրադարձել է ճանապարհային երթուղիների ապաշրջափակման շուրջ բանակցություններին․

«Ենթակառուցվածքի և կապի մասով փոխադարձ ընկալում և, կարծես, համաձայնություն կա, որ դա տարածաշրջանի համար շատ դրական լուծում է, բայց դրա շահագործման հետ կապված կան բազմաթիվ հարցեր, որոնք դեռ պետք է վերջնականապես համաձայնեցվեն»,- ասել է նա։ 

Գրիգորյանի խոսքով՝ Երասխից Հորադիզ երկաթգծի ենթակառուցվածք ունենալը շատ լավ լուծում է Հայաստանի համար և, ընդհանրապես, տարածաշրջանում Հայաստանի դերն ընդգծելու տեսանկյունից. «Բայց զուգահեռ կան հարակից բազմաթիվ հարցեր, որոնց շուրջ դեռևս վերջնական լուծում կամ վերջնական պայմանավորվածություններ չկան»։

Նա նաև խոսել է բանակցային գործընթացից, շեշտելով. «Ընդհանուր ֆոնը բնականաբար պետք է նպաստավոր լինի։ Ի՞նչ ապաշրջափակում, եթե չլինի կայունություն և խաղաղություն»։