Քաղաքական

Փաշինյանը նշել է երկու պատճառ, թե ինչու Լաչինի միջանցքը ՌԴ խաղաղապահ զորախմբի հսկողության տակ չէ

Փաշինյանը նշել է երկու պատճառ, թե ինչու Լաչինի միջանցքը ՌԴ խաղաղապահ զորախմբի հսկողության տակ չէ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իտալական La Repubblica թերթին տված հարցազրույցում նշել է, որ Հայաստանի անվտանգային ճարտարապետությունը կապված է եղել ՌԴ հետ, բայց այսօր ՌԴ-ն զենք-զինամթերքի կարիք ունի, այս իրավիճակում եթե ուզենա էլ, ՀՀ անվտանգության կարիքները չի կարող ապահովել։ 

«Այսինքն՝ անվտանգային ոլորտում կախվածություն ունենալ միայն մի տեղից՝ ռազմավարական սխալ է։ Հիմա աղոտ փորձեր ենք անում դիվերսիֆիկացնելու մեր անվտանգային քաղաքականությունը»,- ասել է վարչապետը։ ։

Նրա խոսքով՝ այսօր փաստացի՝ Լաչինի միջանցքը պետք է լիներ ՌԴ խաղաղապահ զորախմբի հսկողության տակ։ «Թե ինչո՞ւ այդպես չէ՝ կա 2 պատճառ։ Կամ ՌԴ-ն չի կարողանում պահել հսկողություն, կամ չի ուզում։ Կարծում եմ՝ տեղ-տեղ չեն ուզում, տեղ-տեղ չեն կարողանում»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական