Քաղաքական

«Տեսնենք՝ ում ցանկությունը կիրականանա»․ Սերժ Սարգսյանն իշխանափոխության մասին

«Տեսնենք՝ ում ցանկությունը կիրականանա»․ Սերժ Սարգսյանն իշխանափոխության մասին

Եթե Փաշինյանը հրաժարական չի ուզում տալ, մենք ենք ուզում, Ազատության հրապարակում ընթացող ԼՂՀ հռչակման օրվա առթիվ ընդդիմության հրավիրած հանրահավաքի ժամանակ հայտարարել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ 

«Տեսնենք՝ ում ցանկությունը կիրականանա։ Երբ ընթացքը կլինի, կլուսաբանեք։ Ամեն ինչ հնարավոր է»,- ասել է նա։ 

Սերժ Սարգսյանի խոսքով՝ Արցախի հարցում բեկումներ մտցնելու հնարավորություններ կան։

«Արցախը միշտ էլ գործոն է եղել՝ կախված այնտեղ տիրող տրամադրություններից, ղեկավարության մոտեցումներից այդ գործոնը կամ շատ մեծացել է, կամ փոքրացել է։ Հիմա իրավիճակն այնպիսին է, որ, այո՛, Արցախի գործոնն էական հանգամանք է հանդիսանալու»,- ասել է նա։ 

Մեկնաբանելով Արայիկ Հարությունյանի հրաժարականը՝ Սերժ Սարգսյանը նշել է, որ դա Հարությունյանի որոշումն է եղել, ինքն էլ թող պատասխանի այդ հարցին։ 

Անդրադառնալով Շառլ Միշելի՝ Արցախից խիզախ լուծումներ են պահանջվում հայտարարությանը, Սարգսյանը նշել է․ «Մեզանից յուրաքանչյուրը ցանկացած բառ ընկալում է յուրովի։ Ուրախ եմ, որ Շառլ Միշելն Արցախից խիզախություն է պահանջում, հուսով եմ՝ արցախցիները հուսախաբ չեն անի։ Բայց կարող է ինքն ուրի՞շ լուծումներ է խիզախ անվանում, մենք այդպես չենք համարում»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական