Քաղաքական

ՀՀ վարչապետի խոսքերը լրջորեն վնասում են խաղաղ կարգավորման գործընթացին. Ադրբեջանի ԱԳՆ

ՀՀ վարչապետի խոսքերը լրջորեն վնասում են խաղաղ կարգավորման գործընթացին. Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Նիկոլ Փաշինյանի ուղերձին.

«ՀՀ վարչապետի խոսքերը լրջորեն վնասում են խաղաղ կարգավորման գործընթացին` ապացուցելով Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգությունների պահպանումը և Ղարաբաղում անջատողականության խրախուսումը»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությունում:

Հիշեցնենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել ԼՂ անկախության հռչակագրի ընդունման օրվա առիթով.

«Հիմնազուրկ են ԼՂ՝ որպես տարածքային միավոր գոյություն չունենալու և ԼՂ հիմնախնդրի հանգուցալուծված լինելու մասին բոլոր հայտարարությունները, քանի դեռ անբեկանելիորեն հասցեագրված չեն ԼՂ հայության անվտանգության և իրավունքների պաշտպանության խնդիրները»,- հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը:

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական