Քաղաքական

Կառավարությունը Հռոմի ստատուտն ուղարկել է ԱԺ՝ վավերացման

Հայաստանի կառավարությունը Ազգային ժողովի վավերացմանն է ներկայացրել Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը՝ Հռոմի ստատուտ։ Այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ ՀՀ Կառավարությունից։

ԱԺ-ից ևս հաստատեցին, որ Կառավարությունից ստացել են Հռոմի ստատուտը վավերացնելու նախագիծը։

Հիշեցնենք՝ մարտ ամսին Հայաստանի Սահմանադրական դատարանը որոշեց, որ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը համապատասխանում է երկրի Սահմանադրությանը:

Հայկ Մագոյան