«Այս պահի դրությամբ՝ վաղը նախատեսված հանրահավաքը տեղի է ունենալու». Radar Armenia-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է՝ սահմանային վերջին լարվածության ֆոնին չեղարկեն նախատեսված միջոցառումը։
Հիշեցնենք՝ ավելի վաղ ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտնել էր սեպտեմբերի 2-ին հանրահավաք անցկացնելու մտադրության մասին, որին այնուհետ միացել էին գրեթե բոլոր հակաիշխանական ուժերը։
Հայկ Մագոյան