Քաղաքական

Լիլիթ Մակունցը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի օգնականի հետ

Լիլիթ Մակունցը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի օգնականի հետ

ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Յուրի Քիմն այսօր ընդունել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցին: 

«Մակունցը և Քիմը քննարկել են Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի դադարեցման հրատապությունը, ինչպես նաև Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև երկկողմ հարաբերությունների ընդլայնման հեռանկարները»,- այս մասին ասվում է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական