Քաղաքական

ՄԻԵԴ-ը Ադրբեջանին մինչև սեպտեմբերի 7-ը ժամանակ է տրամադրել

ՄԻԵԴ-ը Ադրբեջանին մինչև սեպտեմբերի 7-ը ժամանակ է տրամադրել

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչությունից տեղեկացնում են, որ ՄԻԵԴ-ը որոշում է կայացրել  Ադրբեջանին մինչև սեպտեմբերի 7-ը ժամանակ տրամադրել ս.թ. օգոստոսի 28-ին Լաչինի միջանցքից առևանգված երեք քաղաքացիական անձանց վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու մասին:

Ադրբեջանը պարտավոր է դատարանին տեղեկություններ հայտնել այդ անձանց գտնվելու վայրի, պահման պայմանների, առողջական վիճակի, ստացած բուժօգնության և վերադարձի ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական