Արմեն Գրիգորյանն Իգոր Խովաևի հետ քննարկել է ԼՂ-ում ստեղծված իրավիճակը
Քաղաքական
31 Օգոստոսի, 16:49
Օգոստոսի 31-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու հարցերով ՌԴ Արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին. հայտնում են ԱԽ-ից։
Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգային և մասնավորապես Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը: Երկուստեք ընդգծել են հումանիտար ճգնաժամը հաղթահարելու խիստ անհրաժեշտությունը:
Հետևեք մեզ Telegram-ում