Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն այսօր Սյունիքի մարզում ասուլիսի ժամանակ հայտարարել է, թե իրենց ուղերձը հստակ է ու պարզ. «Մենք նախևառաջ կոչ ենք անում հարգել միջազգային իրավունքը»։
Նրա խոսքով ԼՂ բնակչությունը շրջափակման մեջ է անկախ իր կամքից. «Այն, ինչ տեղի է ունենում այսօր Ղարաբաղում, նման է ցեղասպանության»:
Միաժամանակ Փարիզի քաղաքապետը վստահեցրել է. «Մենք դիմում ենք Ֆրանսիայի նախագահին, որ նա օգտագործի այն դիրքը, որն ունի, որ գրավում է Ֆրանսիան ՄԱԿ-ի ԱԽ-ում ԼՂ ժողովրդի իրավունքները հարգելու նպատակով բանաձև ընդունելու համար»: