Քաղաքական

Ֆրանսիան մոբիլիզացվում է հանուն Հայաստանի և Ադրբեջանի միջև արդար և տևական խաղաղության հաստատման. Կատրին Կոլոննա

Ֆրանսիան մոբիլիզացվում է հանուն Հայաստանի և Ադրբեջանի միջև արդար և տևական խաղաղության հաստատման, որը թույլ կտա երկու երկրների միջև սահմանների սահմանազատումը և հնարավորություն կընձեռի Լեռնային Ղարաբաղի բնակչությանն ապրել այնտեղ՝ հարգելով նրանց իրավունքները, մշակույթն ու պատմությունը։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան դեսպանների համաժողովին։

«Ուժասպառ անելու ռազմավարությունը, որի նպատակն է հրահրել հայերի զանգվածային արտագաղթը Լեռնային Ղարաբաղից, անօրինական է, ինչպես սահմանել է Արդարադատության միջազգային դատարանը։ Այն նաև բարոյական չէ»,- հավելել է Ֆրանսիայի ԱԳ նախարարը։