Քաղաքական

Ռուբեն Վարդանյանը վերջերս բացահայտում արեց՝ Արցախում կան ստվերային գործունեությամբ զբաղվող մարդիկ. Քոչարյան

Ռուբեն Վարդանյանը վերջերս բացահայտում արեց՝ Արցախում կան ստվերային գործունեությամբ զբաղվող մարդիկ. Քոչարյան

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարել է, թե Ռուբեն Վարդանյանը վերջերս բացահայտում արեց՝ Արցախում կան ստվերային գործունեությամբ զբաղվող մարդիկ։

«Նրանք իրավունք չունեն այդպիսի միջավայրում նման գործունեություն ծավալել, քանի որ այնտեղ կան խիստ անվտանգային խնդիրներ։ 8 հոգով Արցախի ընտրված նախագահին հրաժարականի պարտադրանք են ներկայացնում, ես չգիտեմ՝ 7-ն ովքեր են, բայց համոզված եմ՝ 1-ը Ռուբեն Վարդանյան է, ես չգիտեմ՝ Ռուբեն Վարդանյանն ում է ներկայացնում»,- նշել է նա։ 

Ըստ Անդրանիկ Քոչարյանի՝ Արցախում չպետք է ներքաղաքական տարաձայնություններ լինեն, և միայն դրա շնորհիվ հնարավոր կլինի անվտանգային խնդիրները լուծել։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական