«Հայաստանն Ադրբեջանին 5-րդ անգամ է փոխանցել նույն պայմանագրի վերաբերյալ հայկական կողմի առաջարկները». այս մասին Radar Armenia-ի հետ զրույցում ասաց Հայաստանի ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը՝ հավելելով, որ Ադրբեջանին փոխանցվածը ոչ թե խաղաղության պայմանագրի նոր նախագիծ է, այլ նոր առաջարկներ բանակցվող տարբերակի մեջ։
Հիշեցնենք՝ երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ հայտարարեց հայկական կողմի առաջարկները Ադրբեջանին փոխանցելու մասին։
Հայկ Մագոյան