Միրզոյանը շնորհավորել է Հնդկաստանին Լուսնի վրա բարեհաջող վայրէջք կատարելու կապակցությամբ
Քաղաքական
24 Օգոստոսի, 12:16
Արարատ Միրզոյանը «X»-ի էջում գրառում է կատարել, որով շնորհավորել է Հնդկաստանին Լուսնի հարավային բևեռում Chandrayaan-3 կայանի բարեհաջող վայրէջքի կապակցությամբ։
«Շնորհավորում ենք Հնդկաստանին պատմական ձեռքբերման` Լուսնի չհետազոտված հարավային բևեռում Chandrayaan-3 կայանի վայրէջքի կապակցությամբ»,- այս մասին ասվում է նախարարի գրառման մեջ։
Հետևեք մեզ Telegram-ում