Քաղաքական

Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանն ընդունել է Գագիկ Ծառուկյանին

Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանն ընդունել է Գագիկ Ծառուկյանին

Գագիկ Ծառուկյանն այսօր հանդիպել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին:

Գագիկ Ծառուկյանը Լևոն Տեր-Պետրոսյանին շնորհավորել է Անկախության հռչակագրի ընդունման 33-ամյակի առթիվ, կարևորելով նրա դերակատարումը 3-րդ հանրապետության կայացման գործում:

Շուրջ մեկ ժամ տևած ջերմ առանձնազրույցի ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են շրջափակման մեջ գտնվող Արցախում տիրող իրավիճակին, Հայաստանի ներկայիս խնդիրներին և դրանց լուծման ուղիներին: Կողմերը երկուստեք կարևորել են երկրում առկա խնդիրների կարգավորման համար անհրաժեշտ համազգային համերաշխության ու միասնականության գործոնը:

Հանդիպումը տեղի է ունեցել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի տանը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական