ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Անկախության հռչակագրի ընդունման օրվա առթիվ։
«Այսօր նշում ենք Հայաստանի Անկախության հռչակագրի 33-րդ տարեդարձը:
Անկախ պետականության հաստատման գործընթացի մեկնարկն ու դրան հաջորդած տարիները պայքարի, ճգնաժամերի հաղթահարման, նոր իրողությունների լիակատար ընկալման փորձաքարեր էին: Հռչակագիրն իրավական և ժողովրդավարական հասարակարգ ստեղծելու մեր հրամայականն է:
Տարիներ անց էլ մենք շարունակում ենք պայքարը մեր անկախության պահպանման, մեր ժողովրդավարության ձայնն աշխարհում բարձր հնչեցնելու համար:
Հռչակագիրն ընդունման պահին շեշտում էր, որ հիմք է նաև Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, հանրապետության նոր օրենսդրության մշակման համար:
Այս պատգամն իրականացնելու ճանապարհին ենք դեռ և անցյալի դասերը կուտակած փորձ դարձնելով` պետք է առաջ շարժվել` հանուն մեր պետականության և մեր ժողովրդի:
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, փառք և խոնարհում անկախության պայքարի մարտիկներին»,- ասված է նրա ուղերձում: