Ուրբաթ, 22 Սեպտեմբերի 2023

Երևան 18 ℃

Рус Eng

ՀՀ ԱԺ և Բելգիայի ԱԳ նախարարները համակարծիք են եղել Լաչինի միջանցքի շուտափույթ բացման հարցում

Քաղաքական

22 Օգոստոսի, 19:40

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն օգոստոսի 22-ին ընդունել է Բելգիայի արտաքին գործերի, եվրոպական հարցերի և արտաքին առևտրի, դաշնային մշակութային հաստատությունների նախարար Հաջա Լահբիբի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին՝ Ալեն Սիմոնյանը նշել է, որ Հայաստանի և Բելգիայի խորհրդարանների ակտիվ համագործակցությունն առանցքային գործիք է երկու երկրների հարաբերությունների հետագա զարգացման համար: Նա ամուր գործընկերության փաստ է համարել նաև Երևանում ռեզիդենտ դեսպանություն բացելու Բելգիայի կառավարության որոշումը: Կողմերը բարձր են գնահատել Հայաստանի և Բելգիայի միջև արդյունավետ և կառուցողական երկխոսության երկկողմ ու բազմակողմ բևեռները՝ ընդգծելով հատկապես Հայաստան-ԵՄ գործընկերության շրջանակը:

Հանդիպման առանցքում է եղել Լաչինի միջանցքի ճգնաժամի հետևանքով Լեռնային Ղարաբաղում առաջացած օրհասական իրավիճակը: Զրուցակիցները համակարծիք են եղել Լաչինի միջանցքի շուտափույթ բացման հարցում: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ բելգիացի գործընկերներից գործուն քայլեր է ակնկալում Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության հարցում: Նա կարևորել է Բաքու-Ստեփանակերտ երկխոսության հարցում միջազգային մեխանիզմների ներգրավման անհրաժեշտությունը և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հնարավորության ակտիվ քննարկումները:

Հետևեք մեզ Telegram-ում
Գոռ Մադոյան

Ինչո՞ւ է ձախողվել ուկրաինական կտրուկ հակահարձակումը․ ի՞նչ սպասել

Արման Գալոյան

Ժամանակի գործոնը քաղաքականության մեջ. կամ ինչպես է փոխվում հռետորաբանությունը