Ռուբեն Վարդանյանը հայտարարել է, որ սեպտեմբերի 17-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին սատարելու է «Ապրելու երկիր» կուսակցությանը։
Ստեփանակերտ-Տաթև տեսակամուրջի ընթացքում նա ասել է. «Այո՛, ես ճանաչում եմ Մեսրոպին ու Մանեին։ Եվ՛ տիկին Թանդիլյանի, և՛ պարոն Առաքելյանի հետ Արցախում և Հայաստանում այս երկու տարվա ընթացքում ճանապարհ ենք անցել, տեսել եմ, թե տարբեր իրավիճակներում նրանք ինչպես են իրենց պահում, նրանք ունեն սկզբունքներ, և ես նրանց վստահում եմ։
Ես աջակցելու եմ նրանց, կուսակցությանը, որն ունի գաղափար, որն ունի տեսլական։ Ես դրանք կիսում եմ»։