Լաչինի միջանցքի անցակետից Ադրբեջանի կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանի գործով դատաքննությունը շուտով կսկսվի։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի զինվորական դատախազության հատուկ հետաքննության բաժնի պետ Էմիլ Թաղիևը:
Հիշեցնենք,որ Վագիֆ Խաչատրյանը հուլիսի 29-ին «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) միջոցով բուժման նպատակով Հայաստան տեղափոխվելիս ապօրինաբար ձերբակալվել էր Ադրբեջանի կողմից։