ՀՀԿ փոխնախագահ, Կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանը ևս երկու ամիս կմնա կալանքի տակ․ այս մասին հայտնել է նրա պաշտպան Տիգրան Աթանեսյանը։
Հիշեցնենք, Արմեն Աշոտյանը հունիսի 16-ին կալանավորվել էր հարուցված քրեական վարույթի շրջանակներում։ Ըստ Քննչական կոմիտեի՝ Աշոտյանը խախտել է խափանման միջոցի պայմանները: