Քաղաքական

Միրզոյանը ցավակցել է Ուկրաինայի ԱԳ նախարարին Ալեքսանդր Սենչենկոյի ողբերգական մահվան կապակցությամբ

«Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար  Արարատ Միրզոյանը ողջ անձնակազմի և անձամբ իր անունից ցավակցությունն է հայտնել Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբային` Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Ալեքսանդր Սենչենկոյի ողբերգական մահվան կապակցությամբ։ 

Հայաստանի Հանրապետության դեսպանությունը միանում է ցավակցական խոսքերին»,- այս մասին ասվում է Ուկրաինայում Հայաստանի դեսպանության «Ֆեյսբուքի» էջում։