Քաղաքական

Երևանի անունից շնորհեցի հուշամեդալներ՝ շինարարության ոլորտի նշանավոր ներկայացուցիչներին․ Տիգրան Ավինյան

Երեկ մասնակցեցի շինարարների օրվան նվիրված տոնական միջոցառմանը և Երևանի անունից շնորհեցի հուշամեդալներ՝ շինարարության ոլորտի նշանավոր ներկայացուցիչներին։ Այս մասին գրել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Քաղաքաշինության ոլորտում ներդրած նշանակալի ավանդի համար «Արգիշտի առաջին» հուշամեդալով պարգևատրվեց ՃՇՀԱՀ շինարարական մեխանիկայի ամբիոնի վարիչ, ԳԱԱ ակադեմիկոս, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդուարդ Խաչիյանը:

«Երևան քաղաքի պատվավոր շինարար» կոչմանը արժանացան «Շինվեկտոր» ՍՊԸ տնօրեն Կարեն Գասպարյանը և «Միկշին» ՍՊԸ տնօրեն Տիգրան Հարությունյանը:

Դե իսկ Էրեբունի Երևան 2800-ամյակի հուշամեդալով պարգևատրվեցին ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի խորհրդական Արտավազդ Թարխանյանը և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության պետ Խորեն Գրիգորյանը»,– գրել է Երևանի փոխքաղաքապետը։