Քաղաքական

Ֆրանսիան պահանջում է վերականգնել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով․ ՀՀ–ում Ֆրանսիայի դեսպան

Ֆրանսիան պահանջում է վերականգնել մարդկանց, ապրանքների և բեռների ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղություններով, ինչպես նաև բնակչությանը գազի ու էլեկտրաէներգիայի անխափան մատակարարումը, Թվիթերում գրել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դեկոտինյին։

«Մենք լիովին հավատարիմ ենք մնում տարածաշրջանում արդար և կայուն խաղաղություն հաստատելու ԵՄ նախաձեռնությանը»,- գրել է նա: