Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն X-ում (նախկին Twitter) հանդես է եկել տեսաուղերձով՝ նշելով, որ պաշտպանված խմբի համար սննդամթերքի, վառելիքի, դեղորայքի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների արգելափակումը պետք է դիտարկվի որպես ցեղասպանություն։
Նա կոչ է արել օգնել Լեռնային Ղարաբաղի հայերին իրենց ձայնն աշխարհին հասցնելու հարցում:
Լուիս Մորենո Օկամպոն նաև կարծիք է հայտնել, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն է որոշում կայացնողը և հենց նա կարող է դադարեցնել Հայոց ցեղապանությունը 2023 թվականին։