Քաղաքական

Երևանի ավագանու ընտրություններին մինչ այս պահն առաջադրվել է 4 կուսակցություն

Օգոստոսի 11-ին ԿԸՀ առաջադրման համար փաստաթղթեր է ներկայացրել 2 կուսակցություն: Այս մասին հայտնում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովից։
Առավոտյան ԿԸՀ են այցելել «Քաղաքացիական պայմանագիր», կեսօրին՝ «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության ներկայացուցիչները: Այսպիսով, մինչ այս պահն առաջադրված կուսակցությունների թիվը չորսն է: