Երևանի ավագանու՝ սեպտեմբերի 17-ին կայանալիք ընտրություններին մասնակցելու նպատակով իր փաստաթղթերը ԿԸՀ է ներկայացրել Հայաստանի Եվրոպական կուսակցությունը։
«Առաջին առաջադրումը Երևանի ավագանու ընտրություններում՝ Հայաստանի Եվրոպական կուսակցություն»,- տեղեկացրել է ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը։
Հիշեցնենք՝ նրանց ընտրական ցուցակը գլխավորում է սոցիոլոգ Կարեն Սարգսյանը։
ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանն էլ լրագրողների հետ հանդիպմանն ասել է. «Սովորաբար ընտրությունների վերաբերյալ փաստաթղթերի հանձնումը տեղի է ունենում հիմնականում վերջին օրը։ Պատճառն այն է, որ կուսակցությունները մինչեւ վերջին օրն աշխատում են բոլոր փաստաթղթերի եւ տեղեկանքների վրա, համամասնական ցուցակներում մինչեւ վերջ կարող է համարների տեղաշարժ լինել»։