Քաղաքական

Լուիս Մորենո Օկամպոյի զեկույցը կարող է լուրջ հիմք դառնալ Ադրբեջանի ղեկավարությանը մեղադրանք առաջադրելու համար. Էդմոն Մարուքյան

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը իր «Թվիթերի» իր միկրոբլոգում գրել է․

«Միջազգային քրեական դատարանի գլխավոր դատախազի զեկույցը եզրակացնում է Ադրբեջանի կողմից իրականացվող ցեղասպանական քաղաքականության մասին, և եթե այն կողմնակալ լիներ կամ հիմնված չլիներ փաստերի վրա, ապա Հիքմեթ Հաջիևը և ողջ ադրբեջանական քարոզչությունը երբեք ուշադրություն չէին դարձնի դրան և ոչ մի րոպե չէին ծախսի դրա վրա։ Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի զեկույցը  Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ, կարող է լուրջ հիմք դառնալ Ադրբեջանի ղեկավարությանը մեղադրանք առաջադրելու համար»։