Քաղաքական

«Կապրենք, կտեսնենք, թե որքանով ԿԸՀ նախագահը կարողացավ լավ ընտրություններ կազմակերպել». Վահագն Հովակիմյան

ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանն անդրադարձել է այն տեսակետներին, թե լինելով ՔՊ հիմնադիր անդամ, ինքը չի կարողանա ապահովել ազատ, արդար ու թափանցիկ ընտրություններ։ Ըստ Հովակիմյանի, դա անհիմն և չտեղեկացված լինելու արդյունք։

«Նման պնդում անողները ՀՀ նախկին ԿԸՀ նախագահների գործունեությանը քաջածանոթ չեն։ Ինչ վերաբերում է անաչառ կազմակերպչական հմտություններին, կապրենք, կտեսնենք, թե որքանով ԿԸՀ նախագահը կարողացավ լավ ընտրություններ կազմակերպել»,– ասել է նա։ 

Հովակիմյանի խոսքով, ինքը միշտ կողմնակից է եղել և պայքարել է ազատ, արդար և թափանցիկ մրցակցային ընտրությունների համար։

Նա անդրադարձել է նաև ընտրություններում վարչական ռեսուրս կիրառելու հավանականությանը. «Ընտրություններում վարչական ռեսուրսի կիրառումը պետք է բացառվի։ Եթե կլինի նման դեպք չգիտեմ` ում կողից, ցանկացած դեպքում, եթե կլինի վարչական ռեսուրսի կիրառում, օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության միջոցները կան, և կասկած չունենք, որ այդ պատասխանատվության միջոցները կկիրառվեն»։