Կառավարության անդամները հերթով արձակուրդ են մեկնում։
Հուլիսի 24-ից օգոստոսի 4-ը արձակուրդում էր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Վարչապետի որոշմամբ՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն արձակուրդ է մեկնել հուլիսի 31-ից օգոստոսի 11-ը ներառյալ։
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն արձակուրդ կմեկնի օգոստոսի 15-28-ը ներառյալ։
Իսկ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը արձակուրդ կմեկնի օգոստոսի 14-25-ը ներառյալ։
Կառավարության մյուս անդամների արձակուրդների մասին դեռ համապատասխան որոշումներ չկան։