Օգոստոսի 8-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է Ռուսաստանի Դաշնությունում Ղազախստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Դաուրեն Աբաևի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ղազախստանի միջև տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցությանը, ինչպես նաև ինտեգրացիոն կառույցների շրջանակներում հետագա համագործակցությանը վերաբերող հարցեր:
Դեսպան Վ.Հարությունյանը գործընկերոջ հետ զրույցում ներկայացրել է Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության հետևանքով տարածաշրջանում ստեղծված ներկայիս իրավիճակը: Առանձին ուշադրություն է դարձվել Ադրբեջանի կողմից պաշարված Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար աղետի վրա։
Տեղի է ունեցել նաև մտքերի փոխանակություն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ: