Քաղաքական

«Մայր Հայաստան» շարժումը մասնակցելու է Երևանի ավագանու ընտրություններին

«Մայր Հայաստան» շարժումը որոշել է մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին. Հայտարարել է շարժման նախաձեռնող խմբի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը։

Իր ուղերձում նա մեկնաբանել է ընտրություններին մասնակցելու որոշումը. ««Մայր Հայաստան» շարժումը որոշել է մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին, որը մենք դիտարկում ենք որպես ամբողջական իշխանափոխության և մեր երկիրն այս վիճակից դուրս բերելու հնարավորություն»։