Օգոստոսի 4-ին Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանը հանդիպում է ունեցել Ռուսաստանում Հնդկաստանի դեսպան Պավան Կապուրի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Հնդկաստանի միջև տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր և երկու երկրների հարաբերությունների հետագա խորացման հեռանկարները:
Դեսպան Վ. Հարությունյանը գործընկերոջ հետ զրույցում հանգամանալից ներկայացրել է 2021թ․ մայիսին և 2022թ․ սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայի, ինչպես նաև Հայաստանի տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը։
Հարությունյանն ընդգծել է, որ Լաչինի միջանցքի շրջափակման հետ կապված իրավիճակը հատել է Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետի սահմանը՝ բացահայտելով Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը, որը փաստացի պաշարում է հայտարարել խաղաղ բնակչությանը: Ուշադրություն է դարձվել նաև սննդամթերքի, առաջին անհրաժեշտության իրերի և դեղորայքի հասանելիության բացակայությանը։ Այս համատեքստում դեսպանն ընդգծել է Լաչինի միջանցքի շուտափույթ ապաշրջափակման անհրաժեշտությունը։
Տեղի է ունեցել նաև մտքերի փոխանակություն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ: