Քաղաքական

Ադրբեջանի նախագահը բառացիորեն խոստովանեց, որ իր «ամբողջ կյանքի առաքելությունը պատերազմում հաղթելն էր»․ Էդմոն Մարուքյան

Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը «Թվիթերի» իր միկրոբլոգում գրել է․

««ԵԱՀԿ-ն և այլ միջազգային դերակատարներ 30 տարի շարունակ մեծ ջանքեր են գործադրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման համար, մինչդեռ 22.07.23-ին, իր նմանատիպ մեկնաբանություններից հետո, Ադրբեջանի նախագահը բառացիորեն խոստովանեց, որ իր «ամբողջ կյանքի առաքելությունը պատերազմում հաղթելն էր»։ 

Մինչ մենք բախվում ենք 2020-ի պատերազմի սարսափելի հետևանքներին, որը սանձազերծել էր Ադրբեջանը՝ համաշխարհային կարգի և իրավունքի ցանկացած նորմի և սկզբունքի դեմ, այսօր հնարավորություն կա կանխելու Լեռնային Ղարաբաղի ամբողջական էթնիկ զտումները, պաշտպանելու 120 հազար հայի՝ հայրենիքում արժանապատիվ ապրելու իրավունքը։

Վերջ տվեք Լաչինի միջանցքի շրջափակմանը»։